Առողջապահություն 1.2011
Շնորհավորում ենք
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը ամփոփած «Կանխազգուշացումը լեյկոցիտար զանգվածում և հետվիրահատական թարախային գոյացությունների բուժումը» հոդվածում, անվստահությամբ բացել էր «Առողջապահություն» հանդեսի խմբագրության դուռը:
Հաջողությունը ոգևորիչ էր և ՀՀ առողջապահության նախարարության միակ բժշկագիտական, գործնական, կազմակերպական հանդեսը դարձավ նրա բարեկամը: Տարիների ընթացքում այստեղ տպագրվել են նրա թեկնածուական, իսկ հետագայում նաև դոկտորական ատենախոսությունների թեմաներով մի շարք հոդվածներ:
Այսօր արդեն տարբեր երկրների առաջատար բժշկագիտական, առողջապահության կազմակերպման կենտրոններում կատարելագործման բովով անցած բժիշկ-գիտնականի կազմակերպչական եռանդը գործարար հմտություններով հագեցած, առողջապահական ժամանակակից խոշոր կենտրոններ ստեղծողի ու ղեկավարի, հանրապետության օրենսդիր և կառավարման բարձրագույն ատյաններում աշխատածի մեծ փորձ կուտակած ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը 55 տարեկան է:
Առաջնորդվելով իր էությունը բնորոշող «Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ», «Չկան միջակ ճշմարտություններ», «Մարդ լինելն արվեստ է» և էլի մի շարք իր մտքի արգասիք հանդիսացող լակոնիկ աֆորիզմներով, Հ. Քուշկյանն իր բոլորազբաղ գործունեությամբ նպաստել է մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին` իրականացնելով հավատամք դարձած իր առաքելությունն առողջապահության բնագավառում: Դրա գնահատման փաստերը բազմաթիվ են:
Ով կմտածեր, որ «Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը պատիվ կունենա շնորհավորելու իր հիմնադրի և միակ հովանավորի պարտավորությունները ստանձնած, խմբագրական կոլեգիայի անդամ, ՀՀ առողջապահության նախարար, Էկոլոգիայի և կենսապահովության գիտությունների միջազգային ակադեմիայի, բնական գիտությունների ռուսաստանյան և Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ, պրոֆեսոր Հարություն Մաքսիմի Քուշկյանի ծննդյան տարեդարձը:
Մեծարգո պարոն նախարար, օգտվելով այս հաճելի առիթից,«Առողջապահություն» հանդեսի խմբագրակազմը միացնում է իր ձայնը հանրապետության բժշկական լայն հասարակայնության շնորհավորանքներին, ցանկանալով Ձեզ քաջառողջություն, երկար տարիների նույնպիսի եռանդուն գործունեություն` ի բարօրություն Ձեր հոգածության կարիքը զգացող հայ ժողովրդի:
29.04.2011 Կարդացեք նաև
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
28.04.2011 ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
28.04.2011
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
27.04.2011 XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
26.04.2011 Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
25.04.2011 Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
22.04.2011 Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
21.04.2011 Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
20.04.2011
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
19.04.2011
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
18.04.2011
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
14.04.2011
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
13.04.2011
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
12.04.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ